Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Նախարարի գործը միայն «մուննաթ» գալն է

Նախարարի գործը միայն «մուննաթ» գալն է
19.04.2019 | 01:34

Դժվար է ասել, թե այսօրվա ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդհանրապես կրթության որակը բարելավու՞մ է, թե՞ եղած ծիլերը խոր թաղում, բայց միանշանակ է, որ նրա պաշտոնավարման այս ամիսներին դպրոցներում իսկական քաոս է։ Այս առնչությամբ պատգամավորներից մեկը բավական դիպուկ նշեց. «Դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները դարձել են ընտրակեղծարար, իսկ աշակերտները՝ հեղափոխական»։ Հարությունյանի «թեթև ձեռքով» այս մթնոլորտն ավելի է խորանում, իսկ կրթության որակի մասին ժամանակ չկա մտածելու։


Այս շաբաթ ԼՀԿ խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում ուշագրավ մի դեպք ներկայացրեց. «Տնօրենը ծնող է կանչում, ծնողը գալիս է տնօրենի սենյակից զանգում նախարարին, հեռախոսը փոխանցում է տնօրենին, փոխանակ նախարարը պարզի թե ինչ է պատահել, որ ծնող են կանչել, սկսում է մուննաթ գալ տնօրենի վրա»։ Սա է այսօրվա նախարարի նախընտրելի աշխատաոճն ու կրթական քաղաքականությունը։ Մեր տեղեկություններով, այս միջադեպը տեղի է ունեցել երևանյան դպրոցներից մեկում։
Ի դեպ, բուհերն ապակուսակցականացնող, սակայն սեփական կադրերով ողողող նախարարին մի դրվագ ևս ներկայացնենք։ Իշխանափոխության օրերին փողոց ու խաչմերուկ փակած, ակտիվ, ակցիաներ կազմակերպող ուսանողներից մեկը վերջերս ընկերների հետ զրույցում հիասթափված ասել է. «ՈՒզում եմ հակահեղափոխություն անել»։ Սա հավանաբար ավելի մեծ ազդակ է նախարարի համար, քան կրթության որակի մասին ամեն օր բարձրաձայնող փորձագետների ծանրակշիռ կարծիքը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ